Բաժիններ՝

Չինաստանում Hato հզոր թայֆունի զոհ է դարձել երեք մարդ

Երեք մարդ է զոհվել, ևս երկուսը՝ անհայտ կորել Չինաստանի Մակաո հատուկ վարչական շրջանում, որտեղ օգոստոսի 23-ին մոլեգնել է Hato հզոր թայֆունը: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը:

Զոհվածների թվում են 30-ամյա մի տղամարդ, որը հայտնվել է պատի փլատակների տակ, 45-ամյա մի զբոսաշրջիկ՝ Չինաստանի մայրցամաքային մասից, որը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել, և 62-ամյա տեղի մի բնակիչ, որն ընկել է բարձունքից:

Օգոստոսի 23-ի կեսօրից այդ շրջանում չկա էլեկտրականություն, զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները երկյուղում են, որ առաջիկա ժամերին կարող են խնդիրներ սկսվել՝ կապված նաև ջրամատակարարման հետ:

Մինչ այդ Հոնկոնգում, որը նույնպես ենթարկվել է տարերքի հարվածին, տուժել է 34 մարդ, որոնք բուժօգնության են դիմել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս