Բաժիններ՝

Առնվազն հինգ մարդ է զոհվել, 38-ը՝ վիրավորվել Աֆղանստանում պայթյունի հետևանքով

Առնվազն հինգ մարդ է զոհվել, 38-ը՝ վիրավորվել օգոստոսի 23-ին Աֆղանստանի Լաշկարգահ քաղաքում (Գիլմենդի նահանգի վարչական կենտրոնում) ոստիկանական տեղամասի մոտ ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ զոհվածներից երեքը անվտանգության ուժերի աշխատակիցներ են: Տուժածների մեծամասնությունը տեղի բնակիչներ են, այդ թվում՝ ոչ հեռու գտնվող դպրոցի աշակերտներ:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել են «Թալիբան» շարժման զինյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս