Բաժիններ՝

Հոնկոնգում թայֆունի պատճառով փակվել են բանկերն ու գրասենյակները, չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթեր

«Հատո» խաղաղօվկիանսյան թայֆունն օգոստոսի 23-ի առավոտյյան ընդհուպ մոտեցել է Հոնկոնգին: 2012 թվականից ի վեր առաջին անգամ տեղի դիտարանը փոթորկի նախազգուշացման ազդանշանը բարձրացրել է մինչև առվելագույն՝ տասներորդ մակարդակ: Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ արևադարձային ցիկլոնը վերջին ժամերին մեծացրել է իր հզորությունը և զգալի վտանգ է ներկայացնում:

Ինչպես հաղորդել է South China Morning Post թերթը, իշխանությունների կարգադրությամբ վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցները, հիմնարկությունները, բանկերն ու գրասենյակները: Նաև նավահանգստում դադարեցվել են բեռնաթափման աշխատանքները և սահմանափակված է լաստանավային հաղորդակցությունը: Սակարկություններ չեն կատարվում Հոնկոնգի ֆոնդային սակարանում, որը խոշորագույններից մեկն է աշխարհում: Չեկ Լապ Կոկ միջազգային օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթեր:

Արևադարձային ցիկլոնը բերում է տեղատարափ անձրևներ և փոթորկալի քամի՝ ժամում մինչև 155 կիլոմետր պոռթկումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` Reuters-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս