Խոհանոցում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/odz.jpg)
Օգոստոսի 23-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան խոհանոցից բռնել են Գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: