Բաժիններ՝

Թրամփը կարծում է, որ Կիմ Չեն Ընն «սկսել է հարգել» ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն «սկսել Է հարգել» ԱՄՆ-ին:

«Բայց Կիմ Չեն Ընը, ես գնահատում եմ այն հանգամանքը, որ նա, ինչպես ինձ է թվում, սկսում է հարգել մեզ»,- ասել է Թրամփը՝ Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև: Նրա ելույթը ցուցադրվել է ամերիկյան հեռուստաալիքների ուղիղ եթերում:

«Հնարավոր է, թեպետև հազիվ թե, բայց հնարավոր է, որ դրանից կարող է ինչ-որ դրական բան ստացվել»,- հավելել է նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն «որոշակի զսպվածություն է դրսևորել», և չի բացառել «մոտ ապագայում» երկխոսությունը Փենյանի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս