Բաժիններ՝

Պորոշենկոն պատրաստվում է ՄԱԿ-ին Դոնբասում խաղաղապահներ տեղակայալու առաջարկ ներկայացնել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում առաջարկելու է խաղաղապահներ տեղակայել Դոնբասում: Այդ մասին հաղորդում է 112 Украина հեռուստաալիքը:

«Դոնբաս խաղապահներ մտցնելու գաղափարը ես պատրաստվում եմ հաջորդ աﬕս ներկայացնել ՄԱԿ-ի ԳԱ-ում»,- ասել է Պորոշենկոն՝ հանդես գալով Լուգանսկի շրջանում:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ այդ գաղափարն առաջ է քաշել «նորմանդական քառյակի» ֆորմատով հեռախոսազրույցում: Ուկրաինայի նախագահը նաև առաջարկել է զինել ԵԱՀԿ-ի հատուկ մոնիտորինգային առաքելությանը: «Այս առաջարկությունները դժվար են առաջ շարժվում՝ Ռուսաստանի չցանկանալու պատճառով»,- ասել է Պորոշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս