Բաժիններ՝

Լոնդոնում պատվանդանից հանել են Ջոն Քենեդու՝ վանդալների կողմից պղծված կիսանդրին

ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու (1917-1963 թթ.)՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցված կիսանդրին հանել են պատվանդանից վանդալների կողմից պղծվելուց հետո: Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը:

«Ցավոք, վերջերս տեղի ունեցած վանդալիզմի ակտի կապակցությամբ Ջոն Քենեդու կիսանդրին հարկ եղավ հանել կոնսերվացման համար»,- հրատարակությունը մեջբերում է պատվանդանի վրա արված գրությունը:  Նշվում է, որ բարբարոսական հարձակման հետեւանքով մարմարե պատվանդանի վրա մնացել են երեք մեծ փոսեր:

Քենեդու քանդակը Մերիլեբոն-ռոուդ բանուկ ավտոմայրուղու վրա The Sunday Telegraph թերթի ընթերցողների միջոցներով տեղադրվել էր Դալլասում 1963 թվականին նրա սպանությունից երկու տարի անց: Ընդհանուր առմամբ հանգանակվել էր ավելի քան 50 հազար ֆունտ սթեռլինգ (64,4 հազար դոլար):

Ջոն Քենեդու կիսանդրին, որը կերտել է հայտնի քանդակագործ Ժակ Լիպշիցը, հանդիսավոր կերպով բացվել է նախագահի հարազատ եղբոր՝ Ռոբերտ Քենեդու կողմից, որն ինքը հետագայում մարդասպանի զոհ դարձավ: Դա տեղի ունեցավ 1968 թվականին Լոս Անջելեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս