Մարսելում վարորդը ավտոմեքենան ուղղել է ավտոբուսի երկու կանգառների վրա
Օգոստոսի 21-ին Մարսելում վարորդը ավտոմեքենան ուղղել է ավտոբուսի երկու կանգառների վրա: Այդ մասին հայտնել է BFM TV հեռուստաալիքը:
Նրա տվյալների համաձայն, զոհվել է 35-ամյա մի կին: Եվս մեկ մարդ հոսպիտալացվել է: Ոստիկանությունը բռնել է վարորդին: BFM TV-ի տեղեկատվության համաձայն, կարգի պահապանները «այս պահին բացառում են ահաբեկչության տարբերակը»:
Քաղաքում շտապ կարգով փակվել են մի շարք շրջաններ տանող ճանապարհները, մասնավորապես, հին նավահանգստի թաղամաս տանող ճանապարհը, որտեղ զոհվել է կինը: Փակվել է Մարսելի հիմնական ավտոմոբիլային թունելներից մեկը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածը 35 տարեկան է, ավելի վաղ նա արդեն կատարել է քրեական հանցագործություն: Միևնույն ժամանակ հայտնի է, որ նա տառապում է հոգեկան խանգարումներից: Ավտոմեքենան, որը Մարսելում վարել է տղամարդը, գողացված է եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: