Նրա վերադարձին ողջ հայությունն էր սպասում. ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանը կդառնար 21 տարեկան
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան։
Ադամ Սահակյանը 2016թ. ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր մարտական հենակետ և հենց հենց այդ գիշեր էլ հակառակորդը լայնամասշտաբ հարձակում գործեց շփման գծի ամբողջ երկայնքով: Անհետ կորած զինվորների ցուցակում գտնվող սերժանտ Ադամ Սահակյանի վերադարձին ողջ հայությունն էր սպասում մինչև վերջին վայրկյանը, երբ հայտնի դարձավ, որ մոտ 5 ժամ անհավասար պայքար մղելով հակառակորդի դեմ՝ հերոսաբար ընկել է իր զինակիցների հետ՝ թշնամուն պատճառելով զգալի կորուստներ և կասեցնելով նրանց առաջխաղացումը:
Ադամ Սահակյանը մայիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ: