Բաժիններ՝

Ոստիկանները պարզել են, որ դերասան Վահագն Սիմոնյանի երեխաներին պատանդ չեն վերցրել

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները գնացել են դերասան Վահագն Սիմոնյանի ահազանգի հետքերով և պարզել, որ 14 տարեկան 2 երեխաները «Ջամբո» ռեստորանային համալիրում որպես պատանդ չեն պահվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը տեղեկացրել է, որ ձեռնարկված ստուգումների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները իրենց մոր հետ ապրում են Ձորաղբյուրում գտնվող նշված ռեստորանային համալիրի հարակից տարածքում գտնվող առանձնատանը, նրանց պատանդ չեն վերցրել և գտնվում են ապահով պայմաններում:

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Օգոստոսի 16-ին դերասան Վահագն Սիմոնյանն ահազանգել է ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն ու հայտնել, որ իր 2 անչափահաս տղաներին առևանգել են և պատանդ են պահում Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս