Մոուրինիոն մտադիր է Իբրահիմովիչին պաշտոն առաջարկել մարզչական շտաբում
Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Իբրահիմովիչը 2016թ. ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», բայց գարնանը՝ Եվրոպայի լիգայի խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացավ և դուրս մնաց մինչև օրացուցային տարվա վերջը: Դրանից հետո «կարմիր սատանաները» չերկարաձգեցին պայմանագիրը շվեդի հետ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցությունների մեջ է մտել Զլատանի հետ՝ նոր պայմանագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ: Ընդ որում, Independent-ը հավաստիացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստին կառաջարկի մնալ ակումբում՝ նաև որպես մարզիչ:
Դրանում հետաքրքրված է անձամբ Ժոզե Մոուրինիոն: Ըստ պորտուգալացու կարծիքի՝ Իբրահիմովիչը կարող է մեծ օգուտ բերել «Մանչեսթեր Յունայթեդին» և լինել յուրատեսակ կամուրջ՝ մարզչի և ֆուտբոլիստների միջև: Նշենք, որ «Չելսիում» իր կարիերայի ընթացքում Մոուրինիոն նման պաշտոնում օգտագործում էր Դիդիե Դրոգբային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը