ԵՄ-ից միգրանտները Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայում կարող են առանց նպաստների մնալ. Telegraph
Եվրամիության (ԵՄ) երկրներից աշխատանքային միգրանտներին կարող են մերժել Մեծ Բրիտանիայում նպաստների ստացման իրավունքի հարցում, եթե նրանք առնվազն չորս տարի չեն աշախատել երկրում: Օգոստոսի 17-ին այս մասին հայտնել է The Telegraph թերթը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ ներկայում կառավարության անդամներն ուսումնասիրում են այն աշխատող միգրանտներին նպաստների վճարումների դադարեցման պլանները, որոնք Թագավորություն կժամանեն 2019 թվականի մարտից հետո: Արտոնությունների կարող են հավակնել սոսկ նրանք, ովքեր բրիտանական տնտեսության զարգացման բնագավառում ավանդ են ներդրել առնվազն չորս տարի: Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետն, ինչպես ընդգծում Է թերթը, կարող է նաև գնալ զիջումների և այն միգրանտներին նպաստների ստացման հնարավորություն տրամադրել, ովքեր Մեծ Բրիտանիայում բնակվել են առնվազն չորս տարի՝ նկատի չառնելով նրանց զբաղվածության կարգավիճակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: