Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է «բարբարոսական» ահաբեկչությունը Բարսելոնայում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենայն վճռականությամբ դատապարտել է «բարբարոսական ու վախկոտ» ահաբեկչությունը իսպանական Բարսելոնայում:

«ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն իրենց խորը ցավակցությունն ու կարեկցանքն են հայտնում զոհվածների ընտանիքներին ու Իսպանիայի կառավարությանը: Նրանք նաև շուտափույթ ապաքինում են մաղթում բոլոր տուժածներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Բարսելոնայում կատարված ահաբեկչությունը դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որը հայտարարել է ծայրահեղականության դեմ պայքարում Իսպանիայի իշխանությունների հետ համաշխարհային կազմակերպության համերաշխության մասին:

Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի է: Վարորդին հաջողվել է ճողոպրել հանցագործության վայրից: Բերման են ենթարկվել երկու կասկածյալներ, որոնք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից են: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս