Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է՝ արդյոք Բարսելոնայում տուժածների թվում կան հայեր ու ՀՀ քաղաքացիներ
Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների թվում արդյոք կան հայեր ու ՀՀ քաղաքացիներ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ փիքափի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Դեպքի հետևանքով վիրավորների թիվը 56 է: Ոստիկանությունը տեղի ունեցածը գնահատել է որպես ահաբեկչություն: