Ամերիկացիների ավելի քան կեսը դեմ է Թրամփի պաշտոնազրկմանը. հարցում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման դեմ հանդես եկող ամերիկացիների բաժինը կազմում է 53 տոկոս. այդ նախաձեռնության կողմնակիցները կազմում են բնակչության 40 տոկոսը: Դա ցույց է տվել Կրոնների ուսումնասիրման հանրային ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպության (Public Religion Research Institute, PRRI) անցկացրած հարցումը:
Հուլիսի վերջին նախագահի պաշտոնաթողության կողմնակիցների և հակառակորդների թիվը, USA Today թերթի և iMediaEthics պորտալի հարցման համաձայն, հավասար էր՝ 42-ական տոկոս:
Հարցման մասնակիցների գրեթե կեսը (49 տոկոսը) կարծում է, որ Թրամփը խախտել է Սահմանադրությունը՝ կատարելով նախագահի պարտականությունները:
Գործող նախագահը ժողովրդականությամբ զգալիորեն զիջում է ամերիկացի մյուս հանրապետական առաջնորդներին: Օրինակ, ԱՄՆ-ի այն բնակիչների բաժինը, որոնք դրական են գնահատում Ջորջ Բուշ-կրտսերին, կազմում է 53 տոկոս: Թրամփի համար համապատասխան ցուցանիշը 38 տոկոս է:
Հարցումն ԱՄՆ-ի ավելի քան երկու հազար քաղաքացիների շրջանում անցկացվել է օգոստոսի 2-ից մինչև 8-ն ընկած ժամանակաշրջանում: Արդյունքների անճշտությունը կազմում է 2,7 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: