Բաժիններ՝

Ուշադրություն. երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 19-ից Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Մոլդովական փողոցից դեպի Գայի պողոտա՝ Աճառյան պողոտայի ուղղությամբ, և Տերյան փողոցից դեպի Կորյունի փողոց՝ Մաշտոցի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031