Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն կտրուկ ավելացրել է պարենի գնումները Չինաստանից

Չինաստանից ԿԺԴՀ-ին պարենի և գյուղատնտեսական արտադրանքի տարբեր տեսակների մատակարարումների ծավալը վերջին ամիսներին էապես աճել է: Այդ մասին օգոստոսի 17-ին գրել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով Չինաստանի մաքսատան տվյալները:

Մասնավորապես, երկրորդ եռամսյակում ԿԺԴՀ չինական եգիպտացորենի արտահանման ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է գրեթե 32 անգամ՝ 400-ից մինչև շուրջ 12,72 հազար տոննա: Բանանների մատակարարումներն աճել են 63,4-ից մինչև 1,16 հազար տոննա: Ավելի քան քառապատիկ՝ մինչև 9,5 միլիոն լիտր, ավելացել է ալկոհոլային արտադրանքի գնումը: Նաև ավելանում է ՉԺՀ-ից հարևան երկիր պարենային ապրանքների այլ տեսակների արտահանումը՝ հացից և հրուշակեղենից մինչև գարեջուրն ու շոկոլադը, գրել է թերթը:

«Դա կարող է լինել Հյուսիսային Կորեայում շուկայական պահանջարկի մեծացման արդյունքը, որի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, և որտեղ բարգավաճում է առևտրի սև շուկան»,- կարծում է Ֆուդանի համալսարանի (Շանհայ) երկկողմ հարաբերությունների փորձագետ Ցայ Ցզյանը: Նրա խոսքով՝ դա «նաև ցույց է տալիս Պեկինից Փենյանի աճող կախվածությունն այն պայմաններում, երբ հյուսիսկորեական կողմը չի կարող ազատորեն ապրանքներ ներմուծել այլ երկրներից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս