Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.50C (2005 թ.)
• օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.90C (1957 թ.)
• օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.30C