Բաժիններ՝

Բանգլադեշում մոլեգնող հեղեղումները գրեթե 60 մարդու կյանք են խլել

Բանգլադեշում առնվազն 57 մարդ է զոհվել հեղեղումներից, որոնք առաջացել են երկրում շարունակվող տեղատարափների հետեւանքով: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների հակազդման դեպարտամենտը: Ավելի վաղ հայտնի էր դարձել 28 զոհվածների մասին:

Հորդառատ անձրևները Բանգլադեշին, ինչպես նաև հարևան Հնդկաստանին ու Նեպալին պատուհասել են անցած շաբաթվա վերջին: Տեղումները հանգեցրել են Բանգլադեշում գետերի մակարդակի կտրուկ բարձրացման՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկրում հոսող Գանգես գետը ջուրը բերում է տարերքից տուժած Հնդկաստանից:

Զոհերի հիմնական մասն առայժմ գրանցվել է երկրի հյուսիսային մասում: Ընդամենը զոհեր են գրանցվել երկրի 64 օկրուգներից 13-ում: Ավելի քան 3 մլն մարդ այս կամ այն չափով տուժել է տարերքի հարվածից: Գրեթե 500 հազար մարդ տեղավորվել է ժամանակավոր պատսպարաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս