![](/banners/BeFunky-design.jpg)
Երիտասարդը բերման ենթարկվեց Երևանի տներից մեկից
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/kalanq.jpg12.jpg)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ` Երևան քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գևորգ Հ.-ն, որը հուլիսի 21-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: