Երևանի հյուրանոցում հանգրվանած Քուվեյթի քաղաքացիներն իրար ծեծել են
Մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում հանգրվանած Քուվեյթի քաղաքացիները մեծ աղմուկ ու ծեծկռտուք են սարքել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ, գիշերը ուշ ժամի հյուրանոցում հանգրվանած Քուվեյթի 2 քաղաքացի իրար են ծեծել: Նրանցից մեկը, ով 45 տարեկան է, գլխին ապակյա բաժակով հարված է ստացել:
Ծեծկռտուքը դադարեցնելուց հետո վնասվածք ստացած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխի շրջանում պատռվածք վնասվածքներով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգը ստացել է, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: