Առնվազն 37 մարդ է զոհվել վենեսուելական բանտում խռովությունը ճնշելիս
Ավելի քան 35 մարդ է զոհվել Վենեսուելայի իրավապահ մարմինների կողմից Պուերտո Այակուչո քաղաքի (Ամասոնասի նահանգ) բանտում խռովությունը ճնշելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին իր Twitter-ում հայտնել է Ամասոնասի նահանգապետ Լիբորիո Գուարուլիան:
«Սպանդ Պուերտո Այակուչոյի բանտում: Ներքին գործերի, արդարադատության եւ խաղաղության հարցերի նախարարության հատուկ ստորաբաժանման կողմից բանտի գրոհից հետո 35-ից ավելի դիակներ են մնացել»,- գրել է նա:
Վենեսուելայի գլխավոր դատախազությունն իր Twitter-ում հայտնել է, որ պատահածի հետաքննություն է սկսել: Նրա տվյալներով՝ գրոհի ընթացքում զոհվել է 37 մարդ, տուժել են 14 աշխատակիցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: