Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի իրադրության կարգավորումը ռազմական լուծում չունի. Սպիտակ տուն

ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքների հետ կապված հիմնախնդրի լուծման ռազմական լուծում գոյություն չունի: Այս կարծիքը American Prospect հրատարակության լրագրող Ռոբերտ Քաթների հետ զրուցելիս հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գլխավոր քաղաքական ստրատեգ Սթիվեն Բենոնը:

«Ոչ մի ռազմական լուծում չկա, մոռացեք այդ մասին: Քանի դեռ որևէ մեկը չի լուծել հավասարման մի մասը և ցույց չի տվել, թե ինչպես անել, որ Սեուլում տասը միլիոն մարդ չզոհվի սովորական զենքի կիրառման առաջին 30 րոպեի ընթացքում, ես չգիտեմ՝ ինչի մասին եք դուք խոսում: Այստեղ ռազմական ոչ մի լուծում չկա»,- ասել է նա: Զրույցի տեքստը օգոստոսի 16-ին հրապարակվել է հրատարակության կայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս