Հովհաննես Սահակյանը մասնակցել է սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սոցապնախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը պաշտոնն ստանձնելուց օրեր առաջ Ախթալա է մեկնել՝ մասնակցելու նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանը, որին մասնակցել են նաև Էդուարդ Շարմազանովը, Խաչիկ Ասրյանը:

Վազգեն Խաչիկյանին 3 օրով ազատ են արձակել, սգո արարողություններից հետո նա վերադարձել է կալանավայր, որտեղ գտնվում է արդեն 5 տարի (դատապարտվել է 12 տարի ազատազրկման): Սահակյանից հետաքրքրվեցինք՝ զրուցե՞լ են Խաչիկյանի հետ: Պարզվեց՝ գործնական հարցեր չեն քննարկել և չէին էլ կարող, քանի որ ինքն այդ պահին դեռ նշանակված չէր՝ հրամանը եղել է օգոտոսի 9-ին, իսկ Խաչիկյանի մայրը մահացել է հուլիսի 25-ին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս