Բաժիններ՝

Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում երեխաները հայերեն են սովորում

Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում սովորող աշակերտների երեք քառորդը հայկական ծագում ունեցող ընտանիքների երեխաներ են։

Ինչպես հաղորդում է  The Los Angeles Times պարբերականը,  ծնողներն անընդհատ միջոց էին փնտրում իրենց լեզուն և մշակույթը երեխաներին փոխանցելու համար: Հայկական ծագմամբ ընտանիքներից շատերը  մինչ այդ ստիպված մեկնում էին Գլենդելի միասնական դպրոցական թաղամաս, որտեղ գործում է հայերենով երկլեզու ծրագիր:

Պիլոտային նախագիծը քաղաքի մանկապարտեզներում մեկնարկել է 5 տարի առաջ, երեխաներին հավասարապես սովորեցրել են հայերեն և անգլերեն: Երեխաներն իրենց ժամանակի մի մասն անցկացնում են դասասենյակում, որտեղ ուսուցիչը միայն հայերեն է խոսում, իսկ մյուս մասը՝ անգլերեն դասավանդվող դասասենյակներում: Արդեն այս տարի ավելի քան 80 երեխա առաջին դասարան է ընդունվել երկլեզվյա ծրագրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031