Բաժիններ՝

ԶԼՄ-ն պատմել է Ռուսաստանում նոր տեսակի սպամի մասին

Ռուսաստանում նոր տեսակի փոստաղբ (սպամ) է հայտնվել: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, գրում է Իզվեստիա թերթը:

Մասնագետները հատուկ կերպ ծրագրավորում են ավտոմատ համակարգը՝ այն հավաքում է հեռախոսային համարներ, իսկ առաջին զանգից հետո կանչն ընդհատվում է: Արդյունքում բջջային հեռախոսի էկրանին ֆիքսվում է բաց թողած զանգ անծանոթ հեռախոսահամարից: Եթե սարքավորման տերը հետ զանգի դրանով, ապա ի պատասխան կլսի գովազդային հայտարարություն:

Համաձայն Telecom Daily ընկերության կողմից վերջերս կատարած հարցման, նման տեսակի սպամի բախվել է ռուսաստանցիների 65 տոկոսը: Ինչպես նշվում է, վերջին վեց ամսվա ընթացքում նման գովազդային հաղորդագրությունների քանակը աճել է 50 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս