Մինչև սեպտեմբերի 1-ը հնարավոր է թանկացումներ լինեն
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի պնդմամբ՝ գրենական պիտույքների գները Հայաստանում չեն աճել:
«ԱՎԾ վերջին տվյալներով` ուսումնական տարվան ընդառաջ գրենական պիտույքների գները չեն աճել: Սակայն մանկական հագուստի գներն աճել են 7 տոկոսով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Պողոսյանը՝ չբացառեց, որ մինչ սեպտեմբերի 1-ը հնարավոր է թանկացումներ լինեն:
Նրա խոսքով` նախկին տարիների հաշվարկից ելնելով` երեխային դպրոց ճանապարհելու համար պահանջվում է մոտ 40000-50000 դրամ` ներառյալ հագուստ և գրենական պիտույքներ:
«Հիմնականում գնում են նվազագույն քանակի անհրաժեշտ գրենական պիտույքները: Հաճախ ծնողները բողոքում են գրենական պիտույքների որակներից: Երբեմն նաև դպրոցներում նկատվում է սոցիալական բևեռացում»,-նշեց Պողոսյանը:
Նրա խոսքով` ըստ իրենց ուսումնասիրությունների` Հայաստանում տարեկան ընդհանուր 6 տոկոս գնաճ է տեղի ունենում: Սպառողական զամբյուղը 55.000 դրամ է, իսկ միջին աշխատավարձը` 150.000 դրամ: