Բաժիններ՝

«Վահրամ Բաղդասարյանը կապ չունի Արդվիի ընդերքի հետազոտության հետ»

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակից հերքում են տարածվող լուրերը, թե նա կապ ունի Արդվիի տարածքի հետազոտության հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Վահրամ Բաղդասարյանի անվան շուրջ տարածվող տեղեկությունները, որոնք իրականության հետ որևէ աղերս չունի, մնալով անարձագանք, որոշ «ուժերի» կողմից շարունակ շահարկվում է:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վահրամ Բաղդասարյանը որևէ կապ չունի Արդվիի տարածքի հետազոտության հետ, ավելին` տեղեկացնենք, որ հետազոտություն իրականացնելը և շահագործման ենթակա հանքը երկու տարբեր հասկացություններ են: Հանքի վերածվելու համար անհրաժեշտ կլինեն միլիոնավոր դոլարների ներդրում և տասնյակ տարիներ, ինչը, տնտեսագիտորեն, բնականաբար, դրական երևույթ է: Ընդերքը պարգև է, որը յուրաքանչյուր երկրի համար կարող է զարգացում ապահովել, սակայն, անկախ ներդրման չափից, եթե դա վնասելու է որևէ պատմամշակութային օբյեկտի, առավել ևս, այն հողին, որտեղ հանգչում է Ս. Հովհան Օձնեցի Հայրապետը, ապա դա անթույլատրելի է:

Փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը` Վահրամ Բաղդասարյանի հեղինակության վրա ստվեր նետելու անարդյունք փորձեր կատարելով, պախարակում եք ինքներդ ձեզ: Դրդելով ԶԼՄ ներկայացուցիչներին հրապարակելու ստահոդ և չճշտված տեղեկություններ` կասկածի տակ եք դնում նրանց` տարիների հսկայական աշխատանքով վաստակած հասարակական վստահությունն ու հեղինակութունը:

Խորհուրդ կտանք լծվել հանրօգուտ աշխատանքի և դադարել զուր փորձերը անբարո ապատեղեկատվությամբ լրահոսը լցնելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս