Բաժիններ՝

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Եղվարդում հայտնաբերված 1 մետրանոց գյուրզային

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 15-ին, ժամը 18:31-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ղազարյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս