 
                        Կարեն Կարապետյանն արձակուրդն անցկացնում է Արցախում
 
                                    ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվանից՝ օգոստոսի 15-ից, մեկնել է կարճատև արձակուրդ, որն անցկացնելու է Արցախի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:
«Հանգստի ընթացքում Կարեն Կարապետյանը շարունակելու է մշտական կապի մեջ մնալ կառավարության անդամների հետ»,- նշել է նա:
Վարչապետի արձակուրդը կտևի մինչև օգոստոսի 18-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        