NASA-ն 7,7 մլն դոլար կծախսի Արեգակի խավարման դիտարկումների կազմակերպման համար
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունն (NASA) օգոստոսի 21-ին կանխատեսվող Արեգակի լրիվ խավարման դիտարկումներն ԱՄՆ-ի տարածքում կազմակերպելու համար կծախսի 7,7 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Associated Press (AP) լրատվական գործակալությունը:
Արեգակի խավարման դիտարկումը կիրականացվի Միջազգային տիեզերակայանից, երկրաշուրջ ուղեծրի 11 արբանյակներից, երեք հատուկ սարքավորված ինքնաթիռներից եւ 70 բարձրագործ օդերեւութաբանական զոնդերի վրա տեղակայված տեսախցիկների միջոցով:
«Մենք հույս ուենեք շատ մեծ ծավալի գիտական տեղեկատվություն ստանալ այդ խավարումը դիտարկելիս»,- AP-ին տված հարցազրույցում նշել է աստագետ Ջեյ Փասաչոֆն Ուիլյամս-քոլեջից, որն ավելի վաղ իրականացրել է 69 խավարումների դիտարկումներ:
Խավարման դիտարկման գիտական ծրագրերին մասնակցում են ոչ միայն աստղագետներ, այլեւ կենսաբաններ: Նեշվիլի (Թենեսիի նահանգ) կենդանաբանական այգում օգոստոսի 21-ին կկազմակերպվեն դիտարկումներ, թե խավարման ընթացքում ինչպես են իրենց պահում տարբեր կենդանինները:
NASA-ի կանխատեսումներով՝ խավարումը կշարունակվի շուրջ 2 րոպե, հաղորդել է ՏԱՍՍ-ը: