Բաժիններ՝

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են. մանրամասներ

Օգոստոսի 15-ին, ժամը 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար), և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» 1 ջրատար ավտոմեքենան իրականացնում է հերթապահություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին:

Դեպքի վայրում են ՄՓՎ պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը և ՄՃԿԿ պետ փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 21:00-ին մթության և վատ տեսանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Տեղում հերթապահություն են իրականացնում երեք մարտական հաշվարկ (12 հրշեջ-փրկարար), «Լիդիան Արմենիա» ընկերության 1 հատուկ տեխնիկա և 1 ջրատար ավտոմեքենա (2 աշխատակից) և անտառտնտեսության 5 աշխատակից:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՄՓՎ պետ փ/ծ փոխգնդապետ Տ.Պետրոսյանը և ՄՃԿԿ պետ փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 15:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 21 փրկարար, 20 անտառտնտեսության, 3 բնապահպանության աշխատակից, ՙՙԼիդիան Արմենիա՚՚ ընկերության 10 աշխատակից, տեղում կիրառվում է 6 միավոր տեխնիկա:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 10:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է չորս մարտական հաշվարկ (24 հրշեջ-փրկարար), իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության Caterpillar D 10 տեսակի 2 և Caterpillar D 9 տեսակի 1 հատուկ տեխնիկան և 3 ջրատար ավտոմեքենաները իրականացրել են հերթապահություն:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 08:50-ի դրությամբ այրվել է մոտ 450-500 հա խոտածածկ տարածք, որից 240 հա անտառածածկ տարածք:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 07:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել 12 փրկարար:

***

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:

Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները:

Հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս