 
                        Մադուրոն Թրամփի սպառնալիքներից հետո կարգադրել է լայնածավալ զորավարժություններ անցկացնել
 
                                    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգոստոսի 14-ին հայտարարել է, որ որոշել է զորավարժություններ անցկացնել ամբողջ երկրի տարածքում, ինչի մասին հայտնել է EFE գործակալությունը։
«Հայրենիքի զինված պաշտպանությանն ուղղված ազգային զորավաժությունները կանցկացվեն օգոստոսի 26-27-ին ամբողջ երկրի տարածքում»,- ասել է նա՝ Կարակասում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Վենեսուելայում ճգնաժամի լուծման զանազան տարբերակներ, այդ թվում՝ զինված ուժերի կիրառմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        