Բաժիններ՝

Ռուսաստանի և Ղազախստանի վարչապետները շնորհավորել են Կարեն Կարապետյանին ծննդյան օրվա առթիվ

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին օգոստոսի 14-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները շնորհավորել են ծննդյան տոնի առթիվ:

Ինչպես հաղորդում է Tengrinews.kz-ը, վարչապետ Կարապետյանին այս առնչությամբ պատմել են նաև մի լավ նշանի մասին:

«Իրականում լավ նշան է ծննդյան օրը նշել գործուղման ժամանակ: Ցանկանում եմ, որ ապագայում ևս այդպես վարվեք»,- ժտալով նշել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ղազախստանի վարչապտ Բակտիժան Սագինտաևը ևս շնորհավորել է Կարեն Կարապետյանին 54-ամյակի առթիվ: «Մենք առավոտվանից շնորհավորում ենք մեր գործընկեր Կարեն Վիլհելմիին ծննդյան տոնի առթիվ: Անձամբ իմ և մեր գործընկերների անունից ցանկանում եմ կրկին շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ, ցանկանալ ամուր առողջություն, բարօրություն, հաջողություններ աշխատանքում»,- ասել է Ղազախստանի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս