Ստամբուլում ԻՊ ահաբեկիչը սպանել է ոստիկանին
Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը օգոստոսի 13-ի երեկոյան սպանել է թուրք ոստիկանին:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Սպանությունը տեղի է ունեցել, երբ ոստիկանները տղամարդուն ԻՊ անդամ լինելու կասկածանքով փորձել են տեղափոխել ոստիկանական բաժանմունք:
Ոստիկանական բաժանմունք տեղափոխվելու ժամանակ ահաբեկիչը դանակով մահացու վիրավորել է ոստիկանության աշխատակցին:
Ոստիկանական կրակի հետևանքով սպանվել է նաև ԻՊ ահաբեկիչը: