Ֆրանսիացին կես տարվա բանտարկության է դատապարտվել իր շանը ծեծելու համար
Ֆրանսիայի Վալ դե Մառն դեպարտամենտի բնակիչներից մեկը վեց ամսվա իրական բանտարկության է դատապարտվել այն բանի համար, որ ծեծել է իր շանը: Այդ մասին հայտնել է Parisien թերթը:
Ավելի վաղ 2013 թվականին Ժոզե Ռ. անունով քաղաքացին արդեն պատասանատվության ենթարկվել էր կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար, սակայն այն ժամանակ պատիժ չէր սահմանվել:
Տղամարդուն հերթական անգամ բռնել են, երբ նա ձաղկում էր իր շանը՝ Ջոկեր անունով երկու տարեկան ջեկ ռասել տերիերին:
Բացի բանտային կալանքից, տղամարդուն նաեւ հինգ տարի ժամկետով արգելել են տնային կենդանիներ պահել:
Շանը հանձնել են կենդանիների պաշտպանության կազմակերպությանը՝ association Stռphane Lamart-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: