Բաժիններ՝

Ասուպային անձրևը գագաթնակետին կհասնի օգոստոսի լույս 13-ի գիշերը

Օգոստոսի 12-ի երեկոյից մինչեւ օգոստոսի 13-ի առավոտը երկրաբնակներին տիեզերական մասշտաբի հրապուրիչ տեսարան է սպասում. անամպ եղանակի պայմանով աշխարհի տարբեր տարածաշրջաններում երկնքում կարելի կլինի դիտել ժամում մինչեւ 150 ասուպների այրում՝ Պերսեիդներ ամենավառ ասուպային առավելագույն հոսքի սկսվելու շնորհիվ:

«Առավել ակտիվ փուլը կտեւի օգոստոսի 12-ի Երեւանի ժամանակով ժամը 18:00-ից մինչեւ օգոստոսի 13-ի 6:30-ը: Այդ ընթացքում երկնքում իդեալական պայմաններում կարելի կլինի տեսնել րոպեում 2 – 3 ասուպների անկում»,- ասված է Ասուպների միջազգային կազմակերպության (IMO) ասուպային անձրեւների օրացույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս