Բաժիններ՝

Չինաստանն կարող է վերահսկել իրադրությունն ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև պատերազմի դեպքում. Global Times

Չինաստանը բոլոր անհրաժեշտ լծակներն ունի իրադրության նկատմամբ վերահսկողության ապահովման համար նույնիսկ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ պատերազմ սկսվելու դեպքում: Օգոստոսի 11-ին այս մասին հայտնել է Global Times հրատարակությունը։

«Եկել է ժամանակը հիշեցնելու, որ ո՛չ Փենյանը, ո՛չ էլ Պեկինը շահագրգռված չեն Կորեական թերակղզում ռազմական գործողությունների հարցում: Միեւնույն ժամանակ չինական կողմը երկյուղ չի կրում, եթե հանկարծ նման հակամարտություն ծագի. մենք ունակ ենք վերահսկելու իրադրությունը,- մեջբերում է թերթը Ֆուդանի համալսարանի (Շանհայ) Կորեագիտության կենտրոնի տնօրեն Չժեն Ցզիյունի խոսքը:- Դրա հետ մեկտեղ, կարծում եմ, որ ԿԺԴՀ-ն կենթարկվի լուրջ ամայացման»:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայունության պահպանումը «հենց Փենյանի օգտին է»:

Այս կարծիքին համաձայն է հրթիռային սպառազինությունների բնագավառի՝ ՉԺՀ-ի հեղինակավոր բանակային փորձագետ Սուն Չժունպինը: «Հյուսիսկորեական «Հվասոն» հրթիռներն արձակման պատրաստելու համար բավականաչափ ժամանակ է պահանջվում՝ ինչպես վառելիքով լրալցավորման, այնպես էլ դրանք մեկնահրապարակ տեղախոխելու առումով: Այդ ընթացքում Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների տիեզերական արբանյակներն ի վիճակի կլինեն հետեւելու եւ ոչնչացնելու այդ մարտագլխիկները»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս