WikiLeaks-ը տվյալներ է հրապարակել ԿՀՎ-ի՝ տեսահոսքերի հավաքման միջոցների մասին
WikiLeaks պորտալն օգոստոսի 10-ին հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի հերթական խմբաքանակը, նոր փաթեթը նկարագրում է տեսահոսքերի հավաքման ծրագրի աշխատանքը։
Միջոցը կոչվում է Couch Potato («Անբան մարդ»): Այն օգտագործվում է իրական ժամանակի ռեժիմով հոսքային հաղորդման (RTSP) H.264 կանոնակարգի սեղմման ստանդարտի տեսահոսքերի կալանման համար: Ինչպես նշվում է տեղեկագրում, ծրագիրը թույլ է տալիս տեսահոսքերը հավաքել AVI տեսաֆայլերի կամ հոսքի առանձին կադրերի JPG լուսանկարների ձեւաչափով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: