Բաժիններ՝

Առաջին պարտությունը՝ նախընտրական փուլում. Մեկնաբանում է մարզիչը

2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց: Սարաևոյում մեր ընտրանին 85:98 հաշվով զիջեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:

Առաջին քառորդը հայ բասկետբոլիստներն ավարտեցին հավասար պայքարում 23:23: Սակայն երկրորդ քառորդից սկսած բոսնիացիներն առավելություն ստացան՝ մեծ ընդմիջումից առաջ հաշիվը դարձնելով 52:44:

Երրորդ քառորդում բոսնիացիները կրկին առջևում էին՝ 73 :60: Վերջին՝ չորրորդ քառորդում, մերոնք զիջեցին 13 միավորի տարբերությամբ (85:98):

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը նույնպես կանցկացնի մրցակցի հարկի տակ: Մեր թիմն օգոստոսի 12-ին կհանդիպի Սլովակիայի ընտրանու հետ:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Բոսնիա և Հերցեգովինայի հետ արտագնա հանդիպումից հետո նշում է խաղի հետ կապված մի քանի կարևոր հանգամանք:

«Նախ, մենք հարձակման ժամանակ 16 անգամ տիրել ենք օղակից անդրադարձած գնդակին: Մեծ ազդեցություն ունեցավ նաև այն, որ Թավաքալյանը և Մկրտիչյանը բավական արագ 3-ական խախտում կատարեցին: Կվերլուծենք մեր սխալները և հետևություններ կանենք:

Այժմ մեզ շատ կարևոր խաղ է սպասվում Բրատիսլավայում, որտեղ հյուրընկալվելու ենք Սլովակիային»,- նշում է Բավցևիչը:

ԱԱ 2019-ի նախընտրական փուլի 3-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ հաջորդ փուլ կանցնեն առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս