Իսրայելը պատմել է Գազայի հատվածի հետ սահմանին պարսպի կառուցման մասին
Իսրայելի զինված ուժերը պատմել են Գազայի հատվածի հետ սահմանին լրացուցիչ արգելապարսպի կառուցման նոր նախագծի մասին: Ինչպես հայտնել է «Հաարեց» թերթը: Հրատարակության տվյալներով՝ արգելապարիսպ կկառուցվի գոյություն ունեցող սահմանային պատից մի քանի հարյուր մետր դեպի արեւելք՝ Իսրայելի տարածքում: Ցանկապատը, որն այժմ Իսրայելի տարածքն անջատում է Գազայի հատվածից, կմնա, այն պլանավորում են նորոգել:
Թերթը ճշտում է, որ նոր արգելապարսպի բարձրությունը, որը հանդերձված կլինի հատուկ սենսորներով, կկազմի վեց մետր: Արգելապարիսպը նաեւ «տասնյակ մետրերով կմտնի գետնի խորքը»: Նոր եւ հին արգելափակոցների միջեւ կկառուցվեն հողային լիրաթմբեր, որոնք թույլ կտան գցել պարեկային ճանապարհներ եւ տեղավորել տանկեր:
Հարավային զինվորական օկրուգի հրամանատար գեներալ-մայոր էլ Զամիրի խոսքով՝ արգելապարսպի կառուցումը կարող է հանգեցնել էսկալացիայի, սաէկայն բանակը միեւնույն Է կշարունակի աշխատել նախագծի վրա, «նույնիսկ եթե ՀԱՄԱՍ-ը հարվածներ հասցնի շինարարական աշխատանքներին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: