Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակել է աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակել է աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը:
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանր քաշային կարգում:
Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում: