Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է խանութի մեջ
Երկհարկանի ավտոբուսը, որում շուրջ տասն ուղեւոր է եղել, խանութի մեջ է մխրճվել Լոնդոնի հարավարեւմտյան մասում: Այդ մասին օգոստոսի 10-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 7-ին (Երեւանի ժամանակով 10-ին) տեղի է ունեցել Լավենդեր-Հիլլ փողոցում, որտեղ գտնվում են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ խանութներ: Ավտոբուսն ընթանում էր թիվ 77 երթուղով:
Ավտոբուսի վարորդին արդեն տեղավոխել են հիվանդանոց, վեց ուղեւորների բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել միջադեպի վայրում: Ոստիկանության տվյալներով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Երկու մարդ արգելավակված են մնացել վնասված փոխադրամիջոցում: Ականատեսները հայտնել են, որ վթարի վայրում շատ արյուն կա:
Վարորդը ոստիկաններին բացատրել է, որ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ ինքը կորցրել է գիտակցությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: