Բաժիններ՝

Մեքսիկայում մոլեգնում է «Ֆրանկլին» փոթորիկը

«Ֆրանկլին» փոթորիկը հասել է Մեքսիկայի ափերին եւ արդեն սողանքներ է առաջացրել երկրի արեւելքում: Այդ մասին օգոստոսի 10-ին հայտնել է ABC News ամերիկյան հեռուստաալիքը՝ հղում անելով փոթորիկների դիտարկման ԱՄՆ-ի ազգային կենտրոնին:

Փոթորիկն անցել է Տուսպան քաղաքից 128 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանով: Տարերային աղետի գործողության գոտում քամու պոռթկումների առավելագույն արագությունը հասել է ժամում ավելի քան 136 կիլոմետրի: Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրության մեջ չի նշվում:

Վերակրուս նահանգի իշխանությունները, որին բաժին է հասել տարերքի հարվածը, նախազգուշական միջոցառումների շրջանակներում չեղյալ են հայտարարել պարապմունքները դպրոցներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս