Բաժիններ՝

Կուբայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներն «ակուստիկ գրոհների» են ենթարկվել. CNN

Հավանայում ԱՄՆ-ի դեսպանության մի քանի աշխատակիցներ ակուստիկ ինչ-որ սարքերի ներգործության են ենթարկվել, ինչը նրանց մոտ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացրել: Օգոստոսի 9-ին այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը։

Պետական դեպարտամենտում հեռուստաալիքի աղբյուրների վարկածով՝ դիվանագիտական ներկայացուցչության առնվազն երկու աշխատողներ հարկադրված են եղել վերադառնալ ԱՄՆ՝ բուժման համար: Չի բացառվում, որ նրանք կորցնեն լսողությունը: CNN-ի հրապարակման մեջ պատահարն անվանում են «ակուստիկ գրոհներ»: Թե ամերիկյան կողմը հատկապես ում Է պատասխանատու համարում դրանց համար, չի ճշտվում:

Արդեն հետաքննությանը միացել է ՀԴԲ-ն:

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Հեզեր Նաուերթն օգոստոսի 9-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը մայիսին Վաշինգտոնում Կուբայի դեսպանության երկու աշխատակիցների խնդրել է հեռանալ երկրից եւ հայրենիք վերադառնալ այն «միջադեպերից» հետո, որոնք 2016 թվականի վերջին Կուբայում տեղի են ունեցել ամերիկացի դիավանագետների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս