Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստվել է կանխիչ հարված հասցնել ԿԺԴՀ-ի հրթիռների մեկնահարթակներին. NBC

Պենտագոնը պատրաստել է հատուկ պլան, որը նախատեսում է կանխիչ հարված հասցնել ԿԺԴՀ-ի տարածքում հրթիռների մեկնահրապարակներին: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան զինվորականների:

Նրանց տեղեկություններով՝ «պլանի իրականացման հանգուցային օղակ կդառնան B-1B ծանր ռազմավարական ռմբակոծիչները, որոնք տեղաբաշխված են Գուամ կղզում՝ ռազմաօդային ուժերի «Անդերսոն» ռազմակայանում»: Ներկայում ռազմակայանում են գտնվում վեց այդպիսի ինքնաթիռներ, ավելի վաղ դրանք մասնակցել են Կորեական թերակղզու շրջանում Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններին, հիշեցնում է հեռուստաալիքը:

Օգոստոսի 10-ին Փենյանը կրկնել է այն սպառնալիքը, թե մտադիր է գրոհել այն շրջանների վրա, որոնք հարում են Գուամում ամերիկյան ռազմակայանին, եւ հայտարարել է, որ մշակում է «Հվասոն-12 » միջին հեռահարության չորս բալիստիկ հրթիռների արձակման պլան՝ որպես «նախազգուշացում» ԱՄՆ-ին, հաղորդում են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները:

Հայտարարության մեջ նշված է, որ հրթիռները պետք է թռչեն Ճապոնիայի Սիմանեի, Հիրոսիմայի, Կոտիի պրեֆեկտուրաների տարածքների վրայով, հաղթահարեն 3 հազար 356 կիլոմետր եւ ընկնեն Գուամ կղզում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «Անդերսոն» ռազմակայանից 30 – 40 կիլոմետր հեռավորության վրա: Պլանի մշակումը կավարտվի օգոստոսի կեսերին, նշել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս