Բաժիններ՝

Հայկական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info

2017-ի հուլիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է հայկական բանակի 5 զինծառայող: Այս մասին գրում է Razm.info-ն։

Մարտական

• Հուլիսի 10-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Վազգեն Ժիրայրի Պողոսյանը (ծնված 1997թ.):

Ոչ մարտական կորուստներ

• Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ.): Միջադեպի առիթով մեկ անձ ձերբակալվել է։

• Հուլիսի 28-ին Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզի դիրքերից մեկում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով հրազենի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արկադի Լևոնի Ղամբարյանը:

Վիրավորներ

• Հուլիսի 7-ին Ադրբեջանի զինուժի կողմից ՊԲ դիրքերի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

• Հուլիսի 19-ին ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Արարատի գնդի պայմանագրային զինծառայող (անունը չի հրապարակվել):

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս