2016 թվականը ռեկորդային տաք տարի էր. գիտնականներ
Կլիմայագետներն ամփոփել են 2016 թվականի արդյունքները Երկրի կլիմայի համար. այն գերազանցել է հերթական ռեկորդը, մոլորակի միջին տարեկան ջերմաստիճանը 0,77 աստիճանով բարձր է եղել 1961-1990 թվականների նորմայից:
Համապատասխան հաշվետվությունը օգոստոսի 9-ին հրապարակվել էWeather գիտական հանդեսում: «Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի եւ Արկտիկայի մեծ մասում, ինչպես նաեւ Հարավային Ամերիկայի հյուսիսային մասում, Հարավային Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Ավստրալիայի արեւելքում անոմալ շոգ է եղել:
2016 թվականին ջերմաստիճանները նորմայից ցածր են եղել միայն Արգենտինայի հյուսիսում եւ տարածաշրջանի այլ երկրների հարեւան տարածաշրջաններում, Ավստրալիայի արեւմուտքում եւ Անտարկտիկայի մի քանի մասերում»,- ասված է հոդվածում:
Կլիմայագետների հաշվետվության տվյալներով՝ թեեւ 2016 եւ 2015 թվականների միջեւ տարբերությունը չի գերազանցում վիճակագրական անճշտությունը, դրանք ջերմաստիճանով զգալիորեն գերազանցում են նախորդներին:
Բրիտանական հիդրոմետկենտրոնի մասնագետները գտնում են, որ ռեկորդային ջերմաստիճանները պայմանավորված են ինչպես ջերմոցային գազերի արտանետումների անտրոպոգեն ազդեցությամբ, այնպես էլ էլ Նինիո կլիմայական ֆենոմենով, ինչպես նաեւ Արկտիկայի տաքացմամբ, հատիկապես 2016 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: