Չինաստանում 200 հազար մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով. կան զոհեր
Չինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում տեւական հորդառատ անձրեւները, եւ դրանցով պայմանավորված հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, շուրջ 188 հազար տեղացի բնակիչներ տարհանվել են: Այդ մասին գրել է «Սինհուա» գործակալությունը:
Անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել նահանգի յոթ քաղաքների 570 հազար մարդկանց կյանքի համար:
Իշխանությունների տվյալների համաձայն, տարերքի մոլեգնման հետեւանքով վնասվել են հազարից ավելի տներ, վնաս է հասցվել մոտավորապես 66,4 հեկտար գյուղատնտեսական հանդակների:
Առանձին բնակավայրերում խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, ողողվել են ճանապարհները, վնասվել կապի գծերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: