 
                        Renault-ը Իրանի հետ համատեղ ձեռնարկություն կստեղծի Duster և Symbol թողարկելու համար
 
                                    Իրանում կկառուցվի Renault Duster-ի եւ Renault Symbol-ի արտադրության համատեղ ձեռնարկություն (ՀՁ): Համապատասխան համաձայնագիրն օգոստոսի 7-ին Թեհրանում ստորագրվել է Renault ընկերությունների եւ Իրանի արդյունաբերության զարգացման ու ռենովացիայի կազմակերպության միջեւ:
Նախագիծը պլանավորվում է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում ֆրանսիական ընկերության ներդրումները կկազմեն 660 մլն եվրո, ինչի մասին հայտնել է Iran Daily հրատարակությունը:
Պլանավորվում է, որ ձեռնարկությունը կթողարկի ընդհանուր առմամբ 150 հազար ավտոմեքենա:
Առաջին մեքենաներն իրանական շուկայում կհայտնվեն գալիք տարվա վերջին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        